ԱՄՆ ավիափոխադրումների ոլորտը քաոսի առաջ է կանգնած
Աշխարհ
ԱՄՆ-ի ավիափոխադրումները մեկ շաբաթվա ընթացքում կհայտնվեն մեծ քաոսի մեջ, եթե կառավարության գործունեության դադարեցումը շարունակվի, երեքշաբթի օրը զգուշացրել է ԱՄՆ տրանսպորտի նախարար Շոն Դաֆին։
«Եթե կառավարության գործունեության դադարեցումը տևի ևս մեկ շաբաթ, կտեսնենք զանգվածային քաոս», - լրագրողներին ասել է նա՝ մեկնաբանելով ԱՄՆ-ում կառավարության կողմից սահմանված շաթդաունի հնարավոր հետևանքները։
Դաֆին հավելել է, որ այս դեպքում երկիրը կարող է բախվել չվերթների լայնածավալ չեղարկումների և ուշացումների, ինչպես նաև օդային տարածքի որոշակի հատվածների փակման։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն