Մահացել է հեռուստահաղորդավար, դերասան Յուրի Նիկոլաևը
Ժամանց
76 տարեկան հասակում մահացել է ռուս հեռուստահաղորդավար, դերասան և Ռուսաստանի ժողովրդական արտիստ Յուրի Նիկոլաևը: Ըստ որոշ տեղեկությունների՝ նա երկար ժամանակ պայքարում էր թոքերի ծանր հիվանդության դեմ: Երգիչ Գրիգորի Լեպսը հաստատել է նրա մահը։
«Հիանալի հեռուստահաղորդավար, իմ լավ և մտերիմ ընկեր Յուրի Նիկոլաևը մահացել է։ Կյանքից հեռացել է մի հրաշալի մարդ՝ մեծ, առատաձեռն սրտով և բաց հոգով։ Մի ամբողջ դարաշրջան անցավ։ Ցավակցում եմ նրա ընտանիքին և ընկերներին։ Լույս նրա հիշատակին», - նշել է արտիստը։


















































Ամենադիտված
Ես տրամադրված եմ լքել ԱՄՆ–ն, Հայաստանը մեր ձեռքից գնում է․ Վարդան Ղուկասյան