Մադուրոն հաստատել Է ԱՄՆ-ի դեմ զինված պայքարի ծրագիրը
Համաշխարհային Մամուլ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հաստատել է ԱՄՆ-ի կողմից ագրեսիայի դեպքում զինված պայքարի անցնելու իշխող կուսակցության ծրագիրը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Վենեսուելայի միասնական սոցիալիստական կուսակցությունը պետք է ձեռնամուխ լինի դրանց անհապաղ իրականացմանը՝ օպերատիվ պլանների մշակմամբ», - ասել է պետության ղեկավարը:
Վենեսուելայի առաջնորդը նշել է, որ խոսքը գնում է ժողովրդին պաշտպանության սահմանադրական իմաստով հնարավոր ազգային և մայրցամաքային զինված պայքարին նախապատրաստելու մասին, ուստի նա կոչ է արել ամրապնդել պաշտպանունակությունը՝ «Վենեսուելան անառիկ դարձնելու համար»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան