ԿԺԴՀ-ն սկսել է նախապատրաստվել Թրամփ-Կիմ Չեն Ըն հանդիպմանը
Համաշխարհային Մամուլ
Հյուսիսային Կորեան սկսել է նախապատրաստվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի հնարավոր հանդիպմանը: Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Հարավային Կորեայի ազգային հետախուզական ծառայության գնահատմամբ՝ հանդիպման գաղափարը հնչեցվել է վերջերս Թրամփի Ասիա կատարած այցի ժամանակ: Հարավկորեացի պատգամավոր Լի Սոն Գվոնի խոսքով՝ Փհենյանը հետախուզական տվյալներ է հավաքել հյուսիսկորեական դիվանագիտությանը մասնակցած ամերիկացի պաշտոնյաների մասին:
Լին նաև նշել է, որ Հյուսիսային Կորեայի արտաքին գործերի նախարար Չհվե Սոն Հին դիտարկել է Ռուսաստան նախատեսված այցի իրականացման հնարավորությունը այն բանից հետո, երբ Թրամփը Կիմ Չեն Ընի հետ հանդիպելու պատրաստակամություն է հայտնել: Նշվում է, որ եթե գագաթնաժողովը նախատեսված լիներ անցյալ ամիս, ապա Չհվեի ներկայությունը կպահանջվեր, ինչը նրան կստիպեր հետաձգել այցը Ռուսաստան:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան