ՌԴ ԱԳՆ-ում խոսել են Պուտինի և Թրամփի հանդիպման կարգավիճակի մասին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հանդիպման կազմակերպման պայմանները դեռևս ապահովված չեն: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, փոխանցում է Lenta-ն։
Միևնույն ժամանակ դիվանագետը պատմել է, որ ռուսական և ամերիկյան կողմերը մշտական կապի մեջ են, մասնավորապես անվտանգության հարցերում: Ավելի վաղ Ռյաբկովը հայտարարել էր, որ նախագահ Պուտինի և Թրամփի հանդիպման մասին որոշումը կկայացվի դրա բովանդակությունը պատրաստելուց հետո: Նա, մասնավորապես, նշել է, որ ռուսական կողմն ակնկալում է կոնկրետությամբ լրացնել այն շրջանակները, որոնք ստեղծվել են Անկորիջում պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան