Մակրոնի խորհրդականը Բաքվում է․ ինչ հարցեր են քննարկվել
Աշխարհ
Բաքվում հաջող բանակցություններ են տեղի ունեցել ֆրանսիացի և ադրբեջանցի դիվանագետների միջև։
Այս մասին սոցիալական ցանցերում գրել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Սոֆի Լագուտը։
Նրա խոսքով՝ հանդիպումը Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահների միջև վերջերս կայացած բանակցությունների շարունակությունն էր։
Դեսպանը նշել է, որ Բաքու են ժամանել Ֆրանսիայի նախագահի եվրոպական հարցերով դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Բրիս Ռոքֆոյը։
«Ֆրանսիայի նախագահի եվրոպական հարցերով դիվանագիտական խորհրդական Բերտրան Բուխվալտերը և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության եվրոպական հարցերով դեպարտամենտի տնօրեն Բրիս Ռոքֆոյը Բաքու են ժամանել՝ քննարկելու ադրբեջանա-ֆրանսիական հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը Ադրբեջանի Հանրապետության նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության դեպարտամենտի ղեկավար Հիքմաթ Հաջիևի և նախագահի հատուկ հանձնարարությունների գծով հատուկ ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովի հետ», - գրել է Լագուտը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան