Գագիկ 1-ին արքայի գիպսե արձանը վերադարձել է
Գիտություն և Մշակույթ
Գագիկ 1-ին արքայի գիպսե արձանը ամրակայվել և վերատեղադրվել է Հայաստանի պատմության թանգարանի մուտքի դիմաց։ Այս մասին հայտնում են Պատմության թանգարանից։
«Ամրակայման աշխատանքներն իրականացվել են Հայաստանի պատմության թանգարանի վերականգնման լաբորատորիայի մասնագետների ներգրավվածությամբ՝ հատուկ ուշադրություն դարձնելով արձանի կառուցվածքային ամրությանը և գեղագիտական տեսքի պահպանմանը։ Այժմ մեր այցելուները կարող են տեսնել Գագիկ 1-ին արքայի արձանը՝ ավելի բարեկարգ և ամրակայված տեսքով»,-նշում են թանգարանից։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Մեսրոպ Մանուկյանը հայտարարել էր՝ արձանը վնասվել է ջրով լվանալու հետևանքով։ Պատմության թանգարանից հայտնել էին, որ վերականգնման աշխատանքների համար հատկացրել են 798 հազար դրամ։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru