Լիտվայում հայտարարել են՝ կբացեն Բելառուսի հետ սահմանը մեկ պայմանով
Աշխարհ
Եթե Լիտվայի տարածքի վրայով, ենթադրաբար, Բելառուսից թռչող օդապարիկների հետ կապված խնդիրը վերջնականապես լուծվի, երկու երկրների միջև սահմանը կարող է վերաբացվել։ Այս մասին, ըստ LRT-ի, հայտարարել է Լիտվայի խորհրդարանի խոսնակ Յուոզաս Օլեկասը։
«Ձեռնարկված միջոցները կունենան ազդեցություն՝ վերջին օրերին օդապարիկներ չեն եղել։ Անկախ Բելառուսի ռեժիմի արձագանքից՝ մենք դեռ ցանկանում ենք, որ կյանքը շարունակվի, և սահմանները մի օր վերաբացվեն», - ընդգծել է Օլեկասը։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն