Գերմանիան «Եվրոպայի հասարակաց տուն» են անվանել
Համաշխարհային Մամուլ
Բունդեսթագի նախագահ Յուլիա Կլեկները կոչ է արել արգելել մարմնավաճառությունն ու սեքս ծառայությունների գնումը Գերմանիայում՝ Գերմանիան անվանելով «Եվրոպայի հասարակաց տուն»: Քաղաքական գործչի խոսքերը մեջբերում է Die Zeit-ը։
«Ես համոզված եմ, որ մենք պետք է վերջապես արգելենք մարմնավաճառությունն այս երկրում։ Երբ մենք խոսում ենք կանանց իրավունքների մասին, բայց միաժամանակ հայտարարում ենք, որ մարմնավաճառությունը նույնքան աշխատանք է, որքան ցանկացած այլ աշխատանք, դա ոչ միայն անհեթեթ է, այլև անհարգալից է կանանց նկատմամբ», - հայտարարել է նա։
Քաղաքական գործչի խոսքով՝ գործող գերմանական օրենսդրությունը չի ապահովում կանանց իրավունքների համարժեք պաշտպանություն: Որպես այլընտրանք, Կլեկները կոչ է արել որպես օրինակ վերցնել այսպես կոչված սկանդինավյան մոդելը, որը ենթադրում է հասարակաց տների փակում և հաճախորդների, բայց ոչ հենց մարմնավաճառների պատիժ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան