Ուկրաինան կարող էր տնտեսական մարգարիտ դառնալ, եթե Եվրոպան չլիներ. Զախարովա
Ռուսաստան
Ուկրաինան բոլոր հնարավորություններն ուներ` գործնականում Կենտրոնական Եվրոպայում դառնալու տնտեսական մարգարիտ և կերակրող, եթե չլիներ եվրոպական քաղաքականությունը։ Այս կարծիքը հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանի եթերում։
«Ուկրաինան բոլոր հնարավորություններն ուներ` դառնալու տնտեսական մարգարիտ Կենտրոնական Եվրոպայում, եթե եվրոպացիները այլ կերպ վերաբերվեին դրան։ Սակայն, փոխարենը, նրանք այլասերեցին և բռնաբարեցին Ուկրաինան, և հիմա վերջ են դնում դրան»,- հայտարարել է դիվանագետը։
Զախարովան նաև նշել է, որ եվրոպացի առաջնորդները, որոնք չեն կարողանում բացատրել իրենց քաղաքացիներին, թե ինչու են խնդիրներ ունենում սոցիալական, կրթական կամ անվտանգության ոլորտներում, չեն անդրադառնում այդ դժվարությունների արմատական պատճառներին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան