Արցախի զինված ուժերը շփման գծում ադրբեջանցի զինծառայողի են ձերբակալել
Արցախ
Հունվարի 23-ին` ժամը 15։30–ի սահմաններում, Արցախի և Ադրբեջանի շփման գծի հյուսիս–արևելյան հատվածում Արցախի պաշտպանության բանակը ղարաբաղյան կոմն անցնելիս ձերբակալել է ադրբեջանական զինվորական հագուստով Ադրբեջանի մի քաղաքացու։
Այս առնչությամբ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների ԼՂՀ պետական հանձնաժողովը հայտարարություն է տարածել, ըստ որի` ձերբակալվածը եղել է առանց տարբերանշանների ադրբեջանական զինվորական համազգեստով, ում մոտ եղել է անձնագիր։ Ձերբակալվածը 1990 թվականին Ադրբեջանի Լենքորանի շրջանում ծնված կրտսեր սերժանտ Ախունզադեհ Մամեդբաղրու Թալիբ–Օղլուն։
ԼՂՀ իրավասու մարմինները պարզում են միջադեպի հանգամանքները և արդեն տեղեկացրել միջադեպի մասին Ստեփանակերտում հավատարմագրված Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ գրասենյակներին։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան