Ֆինլանդիան սկսելու է հատուկ նշանակության ուժերի պատրաստումը «արտերկրում առաքելությունների» համար
Աշխարհ
Ֆինլանդիան կավելացնի հատուկ նշանակության զորքերի զինվորների թիվը՝ մասամբ նրանց «արտերկրում առաքելությունների» ուղարկելու համար, հաղորդում է ֆիննական Iltalehti թերթը։
«Ֆինլանդիայի պաշտպանության ուժերում հատուկ նշանակության զորքերի թիվը զգալիորեն կաճի առաջիկա տարիներին», - նշել է թերթը։
Նշվում է, որ հատուկ նշանակության զորքերի հիմնական առաքելությունը Ֆինլանդիայի պաշտպանությանը մասնակցելն է, բայց նրանք նաև կտեղակայվեն «միջազգային գործողություններում»։
«Հատուկ նշանակության զորքերի զինվորները կարող են գործել ինքնուրույն կամ այլ ուժերի հետ համատեղ՝ ցանկացած պատրաստվածության մակարդակով։ Բացի ներքին գործողություններին մասնակցելուց՝ ուժերը կարող են տեղակայվել արտասահմանում առաքելություններում, եթե անհրաժեշտ լինի», - գրում է պարբերականը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան