Ուկրաինան նոր կարգավիճակ է ստացել Եվրոպայում
Աշխարհ
Ուկրաինան ստացել է Միացյալ էքսպեդիցիոն կորպուսի՝ Մեծ Բրիտանիայի գլխավորած ռազմական կոալիցիայի գործընկերոջ կարգավիճակ, որի մեջ մտնում են Հյուսիսային Եվրոպայի երկրները և Մերձբալթյան երկրները։ Այս մասին հայտնում է ֆրանսիական Le Monde թերթը։
«Ուկրաինան կարող է հույս դնել եվրոպական ամենավճռական դաշնակիցների վրա, և այս տասը երկրները ցույց են տալիս, որ մենք կաջակցենք Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ կլինի», - հայտարարել Է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին:
Համապատասխան համաձայնագրի ստորագրումը տեղի է ունեցել Նորվեգիայի Բուդե քաղաքում կոալիցիայի երկրների պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար, նախկին վարչապետ Դենիս Շմիգալը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան