Balmain-ի ստեղծագործական տնօրենը լքում է պաշտոնը
Աշխարհ
Ֆրանսիական Balmain նորաձևության տան ստեղծագործական տնօրեն Օլիվիե Ռուստենը հայտարարել է իր պաշտոնից հեռանալու մասին։
«Այսօր ավարտվում է իմ դարաշրջանը Balmain-ում։ 16 տարի առաջ ես սկսեցի այս արկածը Balmain-ի հետ՝ չիմանալով, թե ինչ է սպասվում ապագայում։ Այսօր ես լքում եմ [նորաձևության] տունը», - գրել է Ռուստենը Instagram-ում։
Vogue ամսագրի տվյալներով ՝ դիզայները նշանակվել է Balmain-ի ստեղծագործական տնօրեն 2011 թվականի ապրիլին՝ 25 տարեկան հասակում, և զբաղեցրել է այդ պաշտոնը 14 տարի։ Օլիվիե Ռուստենը դարձել է ամենաերիտասարդ դիզայները, ոչ թե հիմնադիր, որը ղեկավարել է խոշոր պարիզյան նորաձևության տուն՝ Իվ Սեն Լորանի՝ Dior-ի գեղարվեստական տնօրեն նշանակվելուց ի վեր։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան