Աշխարահահռչակ դերասանուհի Անջելինա Ջոլիի թիկնապահին, ով Ուկրաինա էր ժամանել դերասանուհու հետ, տարել են Նիկոլաևի մարզի զինվորական գրանցման և զորակոչի գրասենյակ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ուկրաինական լրատվամիջոցներին։
Ըստ նրանց տվյալների՝ Յուժնոուկրաինսկ քաղաք մտնելու ժամանակ աշխատակիցները արձանագրել են, որ թիկնապահի փաստաթղթերի հետ կապված խնդիրներ կան։ Տղամարդուն մոբիլիզացրել են, և Ջոլին ստիպված է եղել անձամբ մեկնել զինկոմիսարիատ և պայմանավորվել, որպեսզի նրան ազատեն։ Ուկրաինական լրատվամիջոցների Telegram-ալիքներում հրապարակվել կադրեր։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոլին ժամանել է Կիևի վերահսկողության տակ գտնվող Խերսոն քաղաք: