Մոսկվայի դատարանը երկարաձգել է բլոգեր Մարգարյանի կալանքի ժամկետը
Աշխարհ
Մոսկվայի Տագանսկի դատարանը երկարաձգել է բլոգեր Արսեն Մարգարյանի նախնական կալանքը, որը մեղադրվում է Հայրենիքի պաշտպանների հիշատակը վիրավորելու մեջ, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են դատարանից։
«Տագանսկի շրջանային դատարանը որոշմամբ բավարարել է նախաքննական մարմինների միջնորդությունը՝ երկու ամսով երկարաձգելու Արսեն Աշոտովիչ Մարգարյանի նախնական կալանքը, որը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 354.1 հոդվածի 4-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ», - ասել է գործակալության աղբյուրը։
Արսեն Մարգարյանը ձերբակալվել է օգոստոսի 25-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան