Վենեսուելան պաշտպանական ծրագիր է ընդունել ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում․ Մադուրո
Աշխարհ
Վենեսուելայում ընդունվել է համալիր պաշտպանության և ԱՄՆ-ի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում զինված պայքարին անցնելու ծրագիրը։ Այս մասին հայտնել է Բոլիվարյանական Հանրապետության նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ Վենեսուելայի իշխող «Միավորված սոցիալիստական կուսակցության» արտահերթ համագումարում եւ կուսակցության երիտասարդական թեւի նիստում։
Ըստ երկրի առաջնորդի՝ ծրագիրը նախատեսում է զինված դիմադրություն՝ երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու նպատակով։
«Հայրենիքի համալիր պաշտպանության ռազմավարական կոնցեպցիայի շրջանակում ընդունվել է ծրագիր, որը նախատեսում է անցում անել ոչ զինված պայքարից դեպի զինված պայքար՝ ազգային և կոնտինենտալ մասշտաբով, այն դեպքում, եթե Վենեսուելան ենթարկվի ԱՄՆ-ի կայսրության կողմից հարձակման», - հայտարարել է Մադուրոն՝ Venezolana de Television հեռուստաալիքով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան