Բարեկամի վախճանը ԱԺ ամբիոնից շահարկելը սրիկայություն է․ Գաբրիելյանը՝ Ղազարյանին Արգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում Կաշկանդվածություն և վախեր չունեմ նախկին պաշտոնյաների հետ շփվելուց․ Թունյան Մարզերում դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 43 մլն դրամ Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը Նարեկ Կարապետյանը՝ Բաբկեն Թունյանին․ «Գրեթե չպատմեցիք, թե տնտեսական ի՞նչ ապագա է սպասվում մեր երկրին» Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Մեծամորում տղամարդու դին են հայտնաբերել Ղազարյանը՝ ԱԺ միջադեպի մասին․ «Ինչի՞ համար նեղացած լինեմ մեր խմբակցությունից» Թիկնիզյանի տեղափոխությունը նոր ակումբ սարերի հետևում չէ․ ինչ է հայտնի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում մինչև տարեվերջ դրական արդյունքներ են ակնկալվում․ ՆԳՆ Արման Սարոյանը և «սիրո մթնոլորտ»-ը նույնքան հեռու են, որքան Փաշինյանն Արարատից կամ ՔՊ-ն Եկեղեցուց. Տեր Զարեհ քահանա Աշուրյան «Հաղթանակ»-ի ներկայացուցիչները հարկադրել են քվեարկել իրենց օգտին. նախաքննությունն ավարտվել է 

«Սա միջանկյալ հաղթանակ է. եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա հայտարարագրման համակարգը սկսելու է գործարկել այլ եղանակով». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի Հանրապետության մոտ 730 հազար քաղաքացի բոյկոտում է եկամուտների համատարած հայտարարագրման գործընթացը։ Սա նաև դեռ ամիսներ առաջ սկսած «Հայաստանը ես եմ» նախաձեռնության իրականացրած՝ «Դեմ եմ հայտարարագրմանը» արշավի արդյունքն է։ Նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը մշտապես բարձրաձայնում է՝ այս համակարգը իշխանությունը որպես տնտեսական բռնության գործիք է կիրառելու հայ հասարակության նկատմամբ։ Հաջորդիվ տնտեսական մահակը վերածելու է քաղաքական, սոցիալական մահակների՝ բոլորին մշտական վերահսկողության տակ պահելով։ Հոկտեմբերին իշխանությունը, հասկանալով, որ քաղաքացիներն անգամ տուգանվելու «սպառնալիքի» տակ չեն լրացնում հայտարարագիր, հետքայլ կատարեց։ Քաղաքացու փոխարեն հայտարարագիր «կներկայացնի» ՊԵԿ-ը։ Նաիրի Սարգսյանն ասում է՝ օրենսդրական վերջին փոփոխություններով քաղաքացու վրայից իշխանությունը հանեց վարչական պատասխանատվությունը։ «Քաղաքացին պետք է հայտարարագիրը չներկայացնի, որպեսզի խնդիրներ չունենա՝ մինչև 2026 թվականի հունիսը, այն է՝ մինչև իշխանափոխություն։ Այս փուլում մենք արձանագրել ենք միջանկյալ հաղթանակ։ Դա վերաբերում է քաղաքացիներին տուգանքից ազատելուն։ Կրկին հիշեցնեմ՝ որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվելու։ Իսկ եթե չկա պատժամիջոց, պատասխանատվություն, ապա այդ, այսպես ասած, հակաօրինական և քաղաքացիներին տնտեսական բռնության ենթարկող օրենքի դրույթներին պետք չէ ընդհանրապես հետևել։ Պետք է մինչև վերջ բոյկոտել և ամբողջությամբ խորքային փոփոխությունների ենթարկել այս համակարգը։ Հետևաբար, այն հարցը, որ մշտապես հնչում է, թե քաղաքացու առջև ինչ վտանգներ են ծառացած, ապա ընդգծեմ, որ առաջիկայում՝ մինչև ձևավորվելիք նոր իշխանությունը, որևէ վտանգ չկա»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սարգսյանը։

Հայտարարագրման համակարգը, դրանում կատարված փոփոխությունները «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավարը ոչ թե խնդրահարույց, այլ հակաօրինական է անվանում։ «Հարկային օրենսգրքում գոյություն ունի ինքնահայտարարագրման սկզբունք, ինչը նշանակում է, որ յուրաքանչյուր ոք ինքնուրույն պետք է հաշվարկի և վճարի իր հարկերը։ Պետեկամուտների կոմիտեն չի կարող հանդիսանալ որևէ ֆիզիկական անձի անունից հարկ հաշվարկող կամ հարկային հաշվետվություն ներկայացնող անձ։ Հետևաբար, եթե պետեկամուտների կոմիտեն է դա իրականացնում, ֆիզիկական անձը չի կարող դրա համար պատասխանատվության ենթարկվել, այսինքն՝ մի արարքի համար, որը հարկային մարմինն է կատարել, ֆիզիկական անձը չի կարող ենթարկվել պատասխանատվության»,նշում է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս փոփոխությունը՝ ՊԵԿ-ի կողմից քաղաքացու տվյալների նախալրացում կատարելը, իրականացնում են հասարակությանը ցույց տալու համար, որ հայտարարագրման գործընթացից հետքայլ չեն կատարել։ Ըստ Նաիրի Սարգսյանի, եթե գնան տվյալների նախալրացման ճանապարհով, ֆիզիկապես չեն հասցնելու, չեն կարողանալու այդքան ինֆորմացիան գեներացնել, կուտակել և անհատական հաշվառում վարել։

Նաև ուշադրություն է հրավիրում իշխանության տարբեր ներկայացուցիչների այն հայտարարության վրա, որ ընտանիքի անդամից ստացվող եկամուտները չեն հարկվում։ «Իսկ իրավական ձևակերպման մեջ գրված է հետևյալ կերպ. ընտանիքի անդամներից ստացվող նվազեցվող եկամուտները չեն հարկվում։ Ի՞նչ է նշանակում նվազեցվող եկամուտ։ Սա նշանակում է՝ փոխառության կամ նվիրատվության տրամադրում։ Եթե եղբայրը եղբորը գումար է փոխանցում, օրինակ՝ որպես ծննդյան նվեր, սա իրական նվիրատվություն է, կամ պարտքով գումար, սա փոխառություն է, ապա սրանք պետք է Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածների համաձայն՝ ունենան փաստաթղթային ձևակերպում։ Մի կողմից հայտարարում են, որ այս եկամուտները չեն հարկում, բայց, փաստորեն, նվազեցվող եկամուտները չեն հարկում։ Այսինքն, երբ ծնողը զավակին փոխանցի գումար, նրանք պետք է նվիրատվության կամ փոխառության պայմանագիր կնքեն»,-հավելում է նա։

Սարգսյանը անդրադառնում է նաև բանկային գաղտնիքին վերաբերող մտահոգություններին։ Ընդգծում է՝ այդ առումով դրական որևէ տեղաշարժ ևս չկա։ «Մարդիկ չեն լրացնում հայտարարագիր, և ինքնաշխատ եղանակով է այն լրացվում, հետևաբար՝ դեռևս այդ վտանգը որոշակի առումով չեզոքացված է։ Բայց բոլոր այդպիսի վտանգները չեզոքացված են մինչև 2026 թվականի ընտրություններ։ Աստված մի արասցե, եթե այս իշխանությունը վերարտադրվեց, ապա համակարգը սկսելու են այլ եղանակով գործարկել։ Մինչև ընտրություններ որևէ բան չեն իրականացնելու։ Դա միանշանակ է։ Եթե մեկ ձևակերպմամբ ամփոփենք կատարված օրենսդրական փոփոխությունները, ապա փաստ է, որ ոչինչ չի փոխվել։ Այո, չկան վարչական կարճաժամկետ տուգանքներ, դեռևս չկան հարկային տուգանքներ, բայց սա ժամանակավոր ու միջանկյալ հաղթանակ է»,ասում է նախաձեռնության ղեկավարը։

Ու չնայած «Հայաստանը ես եմ» նախաձեռնությունը ակտիվություն ու իրազեկման մեծ արշավ նախաձեռնեց եկամուտների հայտարարագրմանը վերաբերող գործընթացում, այն ավելի վաղ Հայաստ ա նի ոլորտային խնդիրների խոր ուսումնասիրություն, վերլուծություն և լուծման ուղիների մշակում է իրականացրել։ Պարբերական են նախաձեռնության ղեկավարի և ներկայացուցիչների այցերը Հայաստանի տարբեր մարզեր։ «Հիմա մեր կատարածի երկրորդ փուլին ենք անցել՝ մեր արած հետազոտությունը բոլոր մարզերում գործնականի, կիրառականի ենք վերածում, այսինքն՝ տեսնում ենք գիտ ա կան մա կար դ ա կում կա տար վ ա ծ ուսումնասիրություններն իրական խնդիրների հետ որքանով են փոխառնչվում։ Համարյա թե նույնականացվում են, այն է՝ ռեսուրսային հողերի և ջրերի մշակման, անասնաբուծության և, ընդհանրապես, գյուղատնտեսության ոլորտին վերաբերող հիմնական խնդիրները, որոնք արդեն արձանագրել էինք, հիմնականում բոլոր վայրերում նույնն են։ Բոլոր վայրերում գոյություն ունեն բերքի և մսի մթերման խնդիրներ, շահութաբերության, վարկային բեռի սպասարկման խնդիրներ, ոռոգման համակարգի խնդիր, սոցիալական բազմաթիվ խնդիրներ, էլ չենք խոսում անվտանգային խնդիրների մասին։ Հետազոտության բուն փուլը տեղում ապրող մարդկանց հետ մենք ևս մեկ անգամ վերագույքագրում ենք, ընդ որում՝ խնդիրների քարտեզագրում ենք իրականացնում, մասնավորապես՝ Հայաստանի որ տարածաշրջանում ինչն է շատ ավել ի մրցունակ և ինչի վրա կարող ենք շեշտադրում կատարել, որպեսզի Հայաստանի վերակառուցման ու թռիչքային զարգացման պլանը բերենք վերջնական տեսքի։ Սրանք են հանդիպումների հիմնական նպատակները»,-եզրափակում է Նաիրի Սարգսյանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը Ուկրաինայի հարցում ԱՄՆ-ին վերջնագրեր չի ներկայացնումԲարեկամի վախճանը ԱԺ ամբիոնից շահարկելը սրիկայություն է․ Գաբրիելյանը՝ ՂազարյանինԱրգամ Աբրահամյանի քրգործով ՔԿ-ն սպանվածի հեռախոսն է պահանջել․ Պաշտոնատար անձանց ազատումներ՝ ՊՆ-ում Կաշկանդվածություն և վախեր չունեմ նախկին պաշտոնյաների հետ շփվելուց․ ԹունյանԻրանը մտադիր է իրավական պատասխանատվության ենթարկել ԱՄՆ-ին և ԻսրայելինԻրանի ԱԳՆ․ ԱՄՆ հարվածները հանգեցրել են Պարսից ծոցի ափերի նավթային աղտոտմանըՄարզերում դատարան է հանձնվել ծանր հանցագործություններով 59 քրվարույթ, վերականգնվել է շուրջ 43 մլն դրամ Մոսկվայի օդանավակայանները ժամանակավորապես դադարեցրել են գործունեությունը Նարեկ Կարապետյանը՝ Բաբկեն Թունյանին․ «Գրեթե չպատմեցիք, թե տնտեսական ի՞նչ ապագա է սպասվում մեր երկրին»Ողբերգական դեպք Արմավիրի մարզում․ Մեծամորում տղամարդու դին են հայտնաբերելՂազարյանը՝ ԱԺ միջադեպի մասին․ «Ինչի՞ համար նեղացած լինեմ մեր խմբակցությունից»Թիկնիզյանի տեղափոխությունը նոր ակումբ սարերի հետևում չէ․ ինչ է հայտնի ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հարցում մինչև տարեվերջ դրական արդյունքներ են ակնկալվում․ ՆԳՆԱրման Սարոյանը և «սիրո մթնոլորտ»-ը նույնքան հեռու են, որքան Փաշինյանն Արարատից կամ ՔՊ-ն Եկեղեցուց. Տեր Զարեհ քահանա ԱշուրյանՀորմուզի նեղուցում նավագնացության ծավալը նվազել է օգոստոսյան միջին ցուցանիշից ցածր«Հաղթանակ»-ի ներկայացուցիչները հարկադրել են քվեարկել իրենց օգտին. նախաքննությունն ավարտվել էՍևանա լճում բախվել են մոտորանավակն ու նավակը․ մոտորանավակը վարել է անչափահաս, կա վիրավորՃապոնիան ուսումնասիրում է Պուտինի Կուրիլյան կղզիներ կատարած այցի դեմ պատասխան միջոցառումները«Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից է ձերբակալվել․ կաշառքի գործով կալանավորվել է նաև պաշտոնյաԻրանի ԱԳՆ-ը հայտարարել է ԱՄՆ-ի հետ միջնորդների միջոցով բանակցությունների շարունակման մասին11 կաթնամթերք արտադրողի նկատմամբ վարույթ է հարուցվելՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՔՊ-ն տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Բաբկեն ԹունյանինՍպերցյանն իր առաջին խաղում գոլով աչքի է ընկել ու ճանաչվել «Ալ-Ահլիի» լավագույն խաղացողPolitico. Զելենսկին չի կարողանում ընտրել ԱՄՆ-ում Ուկրաինայի նոր դեսպանինԴավթաշենում կրակոցի վերաբերյալ որևէ հաստատված տվյալ չկա, իրականացվում են օպերատիվ միջոցառումներ․ ՆԳՆԷրդողանի պաստառը պոկած տղամարդը կալանավորվել էԿիևյան կամուրջը բաց է երթևեկության համարAxios-ը տեղեկացել է Քուշների՝ Գազայի իրավիճակի շուրջ բանակցությունների համար Իսրայել այցելելու ծրագրերի մասին 100 տարեկանում կյանքից հեռացել է Հայրենական մեծ պшտերազմի վետերան Լաչին ՍտեփանյանըJerusalem Post․ Իսրայելը զարմացած է Իրանի հրթիռային վերականգնման արագությամբ Ջերմուկ համայնքին կվերադարձվի 0.3 հա մակերեսով հողամաս. պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԱՄՆ-ը պատրաստվում է Իրանի նկատմամբ աննախադեպ տնտեսական ճնշման միջոցներ կիրառելՌուբիոն և Վենսը դեռ չեն քննարկել 2028 թվականի ընտրությունները Հայաստանն ու Ղազախստանը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԹրամփը ԱՄՆ ներմուծվող որոշ ԱԹՍ-ների և դրանց բաղադրիչների համար սահմանել է մինչև 100% մաքսատուրքԱնձրև, ամպրոպ ու կարկուտ․ առաջիկա օրերի եղանակի կանխատեսումըԿեղծ աշխատակիցներ, հափշտակված ուղեբեռ ու կրիպտոակտիվներ․ ոստիկանները հանցավոր խումբ են վնասազերծել Ռուսաստանի մի շարք շրջաններ կրկին ենթարկվել են ԱԹՍ-ների հարձակմանՈՒՂԻՂ․ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան. թեժ ելույթներ«Ուժեղ Հայաստան» խմբակցությունում լարվածությունը չի հանդարտվում․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Մի կրակոցով` երկու նապաստակՀովիկ Աբրահամյանի որդու քրեական գործով քննչականը դատարանից սպանվածի հեռախոսն է պահանջել․ «Ժողովուրդ»ՊՆ-ում պաշտոնատար անձանց ազատումների շարք է սպասվում․ «Ժողովուրդ» «Հրապարակ»․ Վահե Ղազարյանի հրավերքին վարչապետն էլ է եղել «Հրապարակ»․ Արմեն Ղուլարյանի հույսը չի «մեռնում» «Հրապարակ»․ Ծառայությունը 1.5 տարի դարձնելը՝ գլխացավանք ՀՖՖ նախագահացուների թիվն աճում է․ «Ժողովուրդ»Օգոստոսի 14-ի օրվա խորհուրդը «Հրապարակ»․ Նիկոլ Փաշինյանն ու թիմը նախապատրաստվում են ընտրություններին
Ամենադիտված