Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում 

«Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում, հիմա սա ապրել չէ». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Վաչագանս շատ աշխույժ երեխա էր, սպորտով էր զբաղվում։ Պատանիների ազատ ոճի ըմբշամարտի անհատական առաջնությունում զբաղեցրել է առաջին հորիզոնական, պարգևատրվել պատվոգրերով և արժանացել մեդալների: Հարգանքով էր բոլորի նկատմամբ։ Փոքրուց սիրում էր անակնկալներ մատուցել։ Մի օր զանգեց. «Մա՛մ, կարո՞ղ ես մի քիչ ուշ գալ տուն»։ Հարևանի տանն էի, կրկին զանգեց՝ հիմա կարող ես գալ։ Մարտի ութն էր։ Ծաղիկներ ու նվեր էր պատրաստել ինձ համար։ Երևի աղջիկ երեխան այդքան բան չէր կարող մտածել։ Նույնն էլ՝ հասուն տարիքում։ Վարդերով եկավ իմ աշխատավայր ինձ շնորհավորելու»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Նադեժդան՝ Վաչագանի մայրը։ Ասում է՝ որդին վաղ տարիքից առանց հայրիկի է մեծացել։ Արցախյան առաջին ազատամարտի մասնակից Վալերան 2003 թվականին մահացել էր դժբախտ պատահարի հետևանքով։ «Ոչ մեկի ձեռքին չի նայել, հպարտ էր այդ առումով, ես էլ ամեն ինչ արել եմ, որ երբեք որևէ բանի կարիք չզգա»։

Վաչագանը ծնունդով Արցախից է՝ Մարտունի քաղաքից։ Սովորել է Մարտունու Մեսրոպ Մաշտոցի անվան հիմնական դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 1 միջնակարգ-հոսքային դպրոցում։ Ընտրությունը կանգ է առել բնագիտական հոսքի վրա: «Դպրոցում սովորելու տարիներին իրեն միշտ ասում էի՝ այնպիսի բան չանես, որ ինձ բողոքեն։ Կրթության բաժնի աշխատող էի։ Միշտ ասում էր. «Մա՛մ, ինձանից երբեք որևէ մեկը չի բողոքի»։ Ընկերների հանդեպ էր շատ ուշադիր, չէր հանդուրժում, երբ տղաներն աղջիկներին նեղացնում էին կամ ոչ պատշաճ բառապաշարով խոսում»։ Մայրիկն ասում է՝ դպրոցից հետո Վաչագանը սեփական ուժերով ընդունվել է Արցախի պետական համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետ, ուսանել «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» մասնագիտացմամբ։ Այնուհետև մեկնել է ժամկետային զինծառայության։ Ծառայում էր Արցախի ՊԲ-ի 3-րդ պաշտպանական շրջանի զենիթահրթիռային մարտկոցում: Եղել է ջոկի հրամանատար: Ծառայության ժամանակ մարտական պատրաստության բարձր ցուցանիշներ ցուցաբերելու, մասնագիտական բարձր պատրաստվածության համար պարգևատրվել է պատվոգրերով և մեդալներով։ Տիկին Նադեժդան հիշում է՝ որդու 18-ամյակը չէր լրացել, դիմում էր գրել նախարարին, որ ցանկանում է մեկնել ծառայության։ «Ինձ զանգահարեցին նախարարությունից, հարցրեցին՝ տեղյա՞կ եմ, որ դիմում է գրել Վաչագանը։ Ասաց. «Մա՛մ, ես մեկնելու եմ ծառայության, չասես, որ տեղյակ չես»։ Ու այդպես էլ մեկնեց բանակ»։ Քառօրյա պատերազմի ժամանակ, չնայած չէր ծառայում, բայց օգնում էր տղաներին ինչով կարողանում էր։

Վաչագանի մարտական ուղին փաստում է. «Վաչագան Վալերայի Դադալ յանը 2016 թ. հուլիս ամսից զորակոչվում է զինվորական ծառայության։ Հաշվի առնելով իր հմտություններն ու կարողությունները՝ նշանակվում է ՊԲ N զորամասի Զենիթային հրթիռային հրետանային մարտկոցի Զենիթահրթիռային դասակի դյուրակիր զենիթահրթիռային համալիր «իգլա» համալիր ջոկի հրաձիգ զենիթահարի պաշտոնում։ Ծառայության ընթացքում ձեռք բերած մասնագիտական և կազմակերպչական ցուցանիշների շնորհիվ նշանակվում է ԴԶՀՀ ջոկի հրամանատարի պաշտոնում և շնորհվում է «ավագ սերժանտ» զինվորական կոչում։ Որպես կրտսեր հրամանատար՝ նա կարողանում էր հմտորեն ղեկավարել ջոկը։ Ծառայության ընթացքում ցուցաբերում է մասնագիտական բարձր ցուցանիշներ։ Համաբանակային մրցումներում բազմիցս զբաղեցրել է մրցանակային տեղեր, այդ թվում՝ ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերում և արժանացել տարբեր խրախուսանքների»։

Զորացրվելուց հետո Վաչագանն ուսումը շարունակել է Արցախի պետական համալսարանում։ Նույն ժամանակահատվածում մոտ երկու տարի ծառայել է Ստեփանակերտի ոստիկանության ՊՊԾ-ի գումարտակում: Այդ ընթացքում Վաչագանը մասնակցել է նաև 44-օրյա պատերազմին, եղել է թեժ կետերում, մասնակցել Ջրականի, Հադրութի, Շուշիի մարտական գործողություններին։ «Ընկերներից մեկի պատմելով, Վաչագանի հետ միասին Հադրութում, թշնամուն մեծ վնասներ հասցնելով, կարողացել են դուրս գալ շրջափակումից՝ իրենց հետ դուրս բերելով վիրավորներին և զոհված ընկերներին։ Պատմում են, որ երբ ասում էին, թե ինչ-որ թեժ տեղ պետք է գնան, առաջինն ինքն էր առաջ գալիս։ Ինձ չէր ասում, թե որտեղ է, գիտեի, որ Ստեփանակերտում է։ Անգամ հետախուզության է գնացել։ Ամեն տեղ փորձել է լինել, որ թույլ չտա թշնամու մուտքը մեր սահման։ Ինչի միջով ասես չի անցել 44-օրյա պատերազմի օրերին»։

44-օրյա պատերազմի օրերին Վաչագանի տունը ռմբակոծությունից վթարվում է։ «Ոստիկանությունից դուրս եկավ նաև այդ պատճառով, որ մնար Մարտունիում, վերահսկեր տան կառուցումը։ Ասում էր՝ կգնամ դասի, դիրքեր ու նաև կվերահսկեմ տան կառուցումը»։ Ավարտելով Արցախի պետական համալսարանի Ինֆորմատիկայի ֆակուլտետը՝ ընդունվել է Շուշիի տեխնոլոգիական համալսարան։ Երկու տարի անց՝ 2023 թվականին արժանացել է մագիստրոսի աստիճանի: Մագիստրատուրայում սովորելուն զուգընթաց Վաչագանն անցել էր նաև պայմանագրային ծառայության։ «Շաբաթը երկու օր էր դասի գնում, որոշեց նաև ծառայել։ Դիրքեր էր բարձրանում, նաև հասցնում էր դասի գնալ։ Ամեն ինչ շատ ճիշտ էր կազմակերպել»։ 2021 թվականին էր Վաչագանն անցել պայմանագրային ծառայության, նշանակվել N զորամասի Զենիթահրթիռային մարտկոցի 2-րդ ԶՀ դասակի 2-րդ ԴԶՀՀ ջոկի հրամանատարի պաշտոնում։ Որոշ ժամանակ անց նշանակվել էր Զենիթահրթիռային մարտկոցի 2-րդ զենիթահրթիռային դասակի հրամանատար։ «Նախարարի հրամանով իրեն նշանակել էին սպայի պաշտոնում, բայց կոչումը չէին տվել։ Կադրային բաժնի անփութության պատճառով նշված է եղել, որ Վաչագանս ունի միջնակարգ կրթություն, այնինչ երկու կարմիր դիպլոմով ավարտել էր բուհերը»։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը կրկին հարձակվեց Արցախյան դիրքերի վրա։ Վաչագանի մարտական ուղին փաստում է. «Սեպտեմբերի 19-ին Վաչագան Դադալ յանը մեկնեց առաջնագիծ։ Նա մշտապես իր ենթակա անձնակազմի հետ էր։ Հաշվի առնելով պետական պաշտպանության վտանգի աստիճանը՝ նա ընտրեց ամենավտանգավոր ուղղությունը՝ «Լուսնյակ» կոչվող բարձունքը, որտեղից սպասվում էին հակառակորդի օդուժի հավանական գործողությունները։ Կարճ ժամանակահատվածում ենթակա անձնակազմի հետ անցնում է պաշտպանության։ Զեկուցելով վերադաս ՀՕՊ կառավարման կետ ենթակա ՀՕՊ ուժերի և միջոցների թիվ 1 պատրաստականության բերման միջոցառումները՝ նա պատրաստ էր մարտի։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը մեծ ուժերով գրոհեց Արցախի սահմանների հայկական մարտական դիրքերը։ Հակառակորդը «Լուսնյակ» կոչվող բարձունքի շրջանում զավթեց մի քանի դիրքեր և փորձում էր ներխուժել նշված տարածքի խորքը։ Թշնամուն ընդառաջ դուրս եկավ բարձունքում տեղակայված ՀՕՊ ստորաբաժանման անձնակազմը՝ հրամանատար Վաչագան Դադալ յանի ղեկավարությամբ։ Թշնամու օդային հարվածից հրթիռակոծվում է դիրքը»։ Վաչագանն անմահանում է սեպտեմբերի 19-ին Մարտունու շրջանի Սոս գյուղի «Լուսնյակ» կոչվող տեղանքում՝ փրկելով ընկերների կյանքը:

Վերջին զրույցները մայրիկի հետ եղել են հենց այդ օրը։ «Առօրյա թեմաներով զրուցում էինք, բայց չասաց, որ դիրքեր է բարձրանում։ Ընկերներին մի առիթով ասել էր՝ որ մի պատերազմ էլ լինի, ես ողջ չեմ մնա։ Հետո, երբ իմացա, որ իրեն կանչել են, ու մեկնում է առաջնագիծ, խոսեցինք՝ ցավդ տանեմ, զգույշ կմնաս, ինչ պետք լինի, կզանգես։ Պատասխանեց. «Դուք էլ զգույշ մնացեք»։ Վերջին զրույցը դա էր»։

Ապրելու ուժի մասին։ «Ամուսնուս, աղջկաս մահվանից հետո հանուն Վաչագանիս էի ապրում։ Նշանված էր, պետք է ամուսնանային։ Հիմա սա ապրել չէ, որ ես ապրում եմ։ Տառապում եմ ու տանջվում։ Ամեն օր երանի եմ տալիս յուրաքանչյուր մահացողին։ Փաստացի այսօր ապրելու համար ոչ մի ուժ տվող բան չկա։ Սեպտեմբերի 19-ին մինչև տուն հասա, գլխիս վերևով այնքան «սնարյադներ» անցան։ Մտածում եմ՝ ինչո՞ւ որևէ մեկն ինձ չկպավ։ Վաչագանիս կասեին՝ իջիր, մորդ տիրություն արա»։

Հ. Գ. - Ավագ սերժանտ, պայմանագրային զինծառայող Վաչագան Դադալ յանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով և «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։ Հուղարկավորված է Արցախի Մարտունի քաղաքի գերեզմանատանը։

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Բժիշկը զգուշացրել է սրտի համար վտանգավոր սխալների մասին Շատ շուտով կենդանակերպի այս նշաններն երջանկության գագաթնակետին կզգան Նոյեմբերը կլինի անդարձելի կետ․ 3 կենդանակերպի նշաններ մեծ փոփոխությունների շեմին են Binance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ը Ինչքա՞ն կարժենա ոսկին 2027 թվականին Ֆրանսիայում կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերին մասնակցել է շուրջ 320 հազար մարդ Ինչ են կանխատեսում աստղերը մեզ համար. աստղագուշակ նոյեմբերի 2-8-ը շաբաթվա համար Նոյեմբերի 2-8-ը շաբաթվա ֆինանսական աստղագուշակ. որ նշանները շահույթ կունենան Ռուսաստանը և ՀՀ–ն ընդլայնում են էկոհամագործակցությունը. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Երեւանում 15-ամյա երեք երեխա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Պատարագներ՝ թեմական եկեղեցիներում Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ լայնածավալ ռшզմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ. Ռուբիո Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել Netflix-ի, Google-ի և Meta-ի տվյալների յուրաքանչյուր գիգաբայթի դիմաց հարկ սահմանելուն Ականջահաճո կանաչ էներգիան այլևս ՀՀ-ն գաղութացնելու Ադրբեջանի քաղաքականության կարևորագույն բաղադրիչն է․ Խաչատրյան ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում վաղաժամ քվեարկությունը գերազանցել է 2022 թվականի ռեկորդը Ալբանիայի մայրաքաղաքում ոստիկանությունը ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ և արցունքաբեր գազ է կիրառել «Շտուտգարտ»-ը գոլառատ խաղում հաղթեց «Բայեր»-ին. այլ արդյունքներ Զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Փաշինյանն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին Մոջթաբա Խամենեին հրաման է տվել երկրի զինված ուժերին Ջեյմս Ուեբը բացահայտել է 11-ժամյա տարով և ծայրահեղ շոգով մոլորակի գաղտնիքը Սիրիան դիտարկում է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի պաշտպանական դաշինքին միանալու հնարավորությունը Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ բախումներ են բռնկվել. մի քանի քաղաքներում լարված իրավիճակ է արձանագրվել Հունգարիան կխստացնի էլեկտրական ինքնագլորների օգտագործման կանոնները՝ ՃՏՊ-ների թվի 73 տոկոս աճից հետո ՌԴ-ում ԱՄՆ դեսպանությունը նախազգուշացրել է Մոսկվայի «Ցարիցինո» թանգարան-արգելոցում զանգվածային զոհերի սպառնալիքի մասին Արարատ Միրզոյանը և Ջասեմ Մուհամմադ ալ-Բուդայվին մտքեր են փոխանակել Մերձավոր Արևելքում իրադրության և դրա հանգուցալուծման ուղղությամբ հնարավոր քայլերի շուրջ Ոստիկանությունը դադարեցրել է բողոքի ակցիան Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում՝ ճայթռուկների և դիմակավորված մասնակիցների պատճառով Ռուսաստանի ԱԴԾ-ն հայտնել է Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման մասին ԱՄՆ-ից տեղեկություն ստանալու մասին Իրանը քննարկել է ԱՄՆ փոխնախագահ Վենսի նամակը, սակայն Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցություններ չի նախատեսում 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Հռոմեական գավաթը փոխում է գույնը՝ կախված լույսի անկյունից (տեսանյութ)Թրքուհի Էլիֆ Էրալփը կարող է դառնալ Բեռլինի առաջին կին քաղաքապետը, եթե «Ձախերը» սոցիալ-դեմոկրատների և «Կանաչների» հետ համաձայնության գան կոալիցիա կազմելու շուրջ Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Էրդողանը Ստամբուլում հանդիպել է Զելենսկու հետ Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ Գոռ Սահակյանը չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունում Հնդկաստանում հյուրանոցի լողավազանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել են Lufthansa ավիաընկերության բորտուղեկցորդն ու Սլովակիայի քաղաքացին Քննարկվել է ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները Այսօր Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա, որը միացված շչակով ու փարոսիկներով ծանր վիճակում գտնվող հիվանդ էր տեղափոխում. պարզաբանում Կենդանակերպի այս նշանների համար այսօր բազմաթիվ գաղտնիքներ կբացահայտվեն Ինչու՞ սերկևիլը չպետք է ուտել հում վիճակում, դեղորայք ընդունելիս և որո՞նք են դրա սերմերի վտանգները. բացատրում է սննդաբանը Ուկրաինային Patriot համակարգի 500 հրթիռների մատակարարումն ակնկալվում է 2030 թվականից հետո․ ԶԼՄ Լատվիան անժամկետ արգելել է Քսենիա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի մուտքը երկիր Apple-ը նորից աշխարհի ամենաթանկ ընկերությունն է. Bloomberg Բժիշկը բացատրել է, թե ինչ վտանգների մասին կարող է վկայել մատների թմրածությունը Բժիշկը մատնանշել է առօրյա սովորություններ, որոնք բարձրացնում են խոլեստերինի մակարդակը Զելենսկիի գրասենյակը խոստովանել է Ուկրաինայի կախվածությունը ԱՄՆ հետախուզությունիցUFC-ի չեմպիոն Մախաչևը խոսել է կարիերան ավարտելու հնարավորության մասին
Ամենադիտված