Այրում կայարանում եմ, պատմական իրադարձություն է. ունենք Վաշինգտոնում հաստատված խաղաղության արտացոլումը հողի վրա. Պապոյան (տեսանյութ)
ՏեսանյութերԳիշերը ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղի ունեցածն անվանել պատմական իրադարձություն:
«Ադրբեջանի տարածքով, վերջին 30 տարվա ընթացքում առաջին անգամ, Հայաստան ժամանել է հացահատիկով բեռնված գնացքը։
Շնորհավորում եմ բոլորիս, քանի որ արդեն ունենք Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում հաստատված խաղաղության արտացոլումը հողի վրա՝ տնտեսական կյանքում»,- մասնավորապես ասել է նախարարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)