Որքան գումար կծախսի Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանի ամրապնդման վրա. Interfax
Աշխարհ
Լեհաստանը նախատեսում է 7 միլիոն դոլար ծախսել Ռուսաստանի հետ սահմանային անվտանգության համակարգի արդիականացման վրա: Նախագծի միջոցների մեծ մասը կտրամադրվի Եվրոպական Միությունից, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Լեհաստանի սահմանապահ ծառայությանը։
Նախագիծը ներառում է ռադիոկապի, արբանյակային, հեռահաղորդակցության և բջջային սարքավորումների ձեռքբերում, ինչպես նաև անվտանգության համակարգի ադմինիստրատորների վերապատրաստում։
Լեհաստանի սահմանապահ ծառայության տվյալներով՝ արդիականացման ընդհանուր ֆինանսավորումը կկազմի մոտավորապես 25 850 000 զլոտի (7 միլիոն դոլար), որի 90%-ը՝ գրեթե 6,3 միլիոն դոլարը, կտրամադրվի ԵՄ-ից՝ Սահմանների ինտեգրված կառավարման հիմնադրամի միջոցով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան