Եվրահանձնաժողովը քննադատել է Սերբիային Ռուսաստանի պատճառով
Համաշխարհային Մամուլ
Եվրահանձնաժողովը Բելգրադին դատապարտել է ռուսաստանցիներին քաղաքացիություն շնորհելու քաղաքականության համար: Այս մասին ասվում է զեկույցում, որը գնահատում է Եվրամիությանն անդամակցելու Սերբիայի պատրաստակամությունը։
«Ռուսաստանի քաղաքացիների կողմից ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք ստանալը՝ նրանց սերբական քաղաքացիություն շնորհելով, պոտենցիալ ռիսկեր է ստեղծում Եվրամիության անվտանգության համար», - ասվում է Եվրահանձնաժողովի զեկույցում:
Եվրահանձնաժողովը Սերբիային խորհուրդ է տվել իր գործողությունները համաձայնեցնել դաշինքի վիզային քաղաքականության հետ և ապահովել «երրորդ երկրների քաղաքացիների առանց վիզայի մուտքի մանրակրկիտ հսկողություն, հատկապես այն երկրներից, որոնք սպառնալիք են ներկայացնում անվտանգության կամ անօրինական միգրացիայի համար»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան