Ռյուտեն հեգնանքով է խոսել Ռուսաստանի մասին
Աշխարհ
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեգնանքով պատասխանել է լրագրողներին՝ խոսելով Ռուսաստանի միջուկային փորձարկումների հեռանկարի մասին: Նրա խոսքը փոխանցում է ռումինական Digi 24 պորտալը։
Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարին խնդրել են մեկնաբանել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նիստը, որի օրակարգում եղել է միջուկային փորձարկումների անցկացման նպատակահարմարության հարցը: Գլխավոր քարտուղարին հարցրել են նաև ռուսական միջուկային փորձարկումներին ՆԱՏՕ-ի պատասխանի մասին։
«Ես վաղուց դադարել եմ արձագանքել այն հանդիպումներին, որոնք կազմակերպում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նրան վճարում են որպես Ռուսաստանի նախագահ, դրա համար էլ նա կազմակերպում է դրանք», - հայտարարել է Ռյուտեն։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան