Պեսկովը ՆԱՏՕ-ին կոչ է արել լսել նախագահ Պուտինին
Ռուսաստան
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կոչ է արել ՆԱՏՕ-ին լսել Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի խոսքերը՝ Մոսկվայի դիրքորոշումը հասկանալու համար: Նրա խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն։
«Սա հենց Հյուսիսատլանտյան դաշինքի և նրա ղեկավարի խնդիրն է. մի կողմից նրանք ասում են, որ չեն լսում Ռուսաստանին, իսկ մյուս կողմից ասում են, որ չեն հասկանում նրան», - նշել Է Կրեմլի ներկայացուցիչը՝ ՆԱՏՕ-ին կոչ անելով լսել պետության ղեկավարին:
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն հեգնանքով մեկնաբանել էր Ռուսաստանի միջուկային փորձարկումների հեռանկարը: Նա հայտարարել էր, որ դադարել է ուշադրություն դարձնել Ռուսաստանի առաջնորդի ելույթներին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան