Ինչ է թաքնված Թրամփի՝ Ռուսաստանին և Չինաստանին ուղղված խոսքերի հետևում․ WP
Վերլուծական
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած միջուկային զենքի նոր փորձարկումներ անցկացնելու պատրաստակամության մասին իր հայտարարություններին, իրականում կցանկանար հասնել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի կողմից իրենց միջուկային զինանոցների կրճատմանը: Այսպես է մեկնաբանել երեք երկրների ապամիջուկայնացման վերաբերյալ ԱՄՆ առաջնորդի կոչը Սպիտակ տան անանուն ներկայացուցիչը, որի խոսքերը մեջբերում է The Washington Post թերթը:
«Պաշտոնյաներից մեկը, որը ցանկացել է անանուն մնալ, հայտարարել է, որ Թրամփը կցանկանար ապամիջուկայնացում տեսնել, սակայն կարծում է, որ այդ գործողությունները նպատակահարմար են արդյունավետ միջուկային զսպման պահպանման և ԱՄՆ ազգային անվտանգության ապահովման համար», - ասված է հրապարակման մեջ:
Պարբերականի զրուցակցի խոսքով՝ Սպիտակ տանը կարծում են, որ ներկայում Ռուսաստանն ու Չինաստանն իրականում «արագացնում են միջուկային զինանոցների զարգացման իրենց ծրագրերը»:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան