Բրեդլի Քուփերի արտաքինի փոփոխությունը կարող է լինել անհաջող պլաստիկ վիրահատության հետևանք
Աշխարհ
Բևերլի Հիլզում գործող պլաստիկ վիրաբույժ Ռաֆի Օվսեփյանը մեկնաբանել է ամերիկացի դերասան և ռեժիսոր Բրեդլի Քուփերի փոխված արտաքինը՝ նշելով, որ այն կարող է կապված լինել անհաջող պլաստիկ միջամտության հետ։ Radar Online-ի փոխանցմամբ՝ մասնագետը նկատել է Քուփերի դեմքի գծերի լարվածություն և անբնական փոփոխություններ։
Օվսեփյանի խոսքով՝ մաշկի ձգումը և բլեֆարոպլաստիկան երբեմն կարող են հանգեցնել ոչ բնական, չափազանց «ձգված» արտահայտության։ Նա ընդգծել է, որ Քուփերի վերին մասի լարվածությունն ու մազերի գծի փոփոխությունը վկայում են «վերականգնող» վիրահատության մասին, որը հավանաբար խախտել է բնական հավասարակշռությունը։
Հոկտեմբերին դերասանը ներկա էր Նյու Յորքի կինոփառատոնի շրջանակում կայացած «Այս բանը աշխատո՞ւմ է» ֆիլմի պրեմիերային, որտեղ նրա արտաքինն անմիջապես քննարկման թեմա դարձավ համացանցում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)