Հայտնի է դարձել՝ ով է ֆինանսավորել Անջելինա Ջոլիի այցը Ուկրաինա
Համաշխարհային Մամուլ
Անջելինա Ջոլիի այցը Ուկրաինա կազմակերպվել է միջազգային Legacy of War Foundation հիմնադրամի կողմից, որը, ըստ ՌԻԱ Նովոստիի, ֆինանսավորել է նրա ուղևորությունը՝ հիմնադրամի փաստաթղթերի համաձայն։
Հայտնի է, որ Ջոլին այցելել է Նիկոլաև և Խերսոն քաղաքներ հենց հիմնադրամի միջոցներով։ Հիմնադրամի մամուլի հաղորդագրության մեջ նշվում է․ «Անջելինան այցելեց Նիկոլաև և Խերսոն Legacy of War Foundation-ի հետ միասին։ Նա շնորհակալություն հայտնեց տեղական մի շարք կազմակերպությունների՝ այցի ընթացքում ցուցաբերած աջակցության համար»։
Աղբյուրները նաև հայտնում են, որ Հոլիվուդի աստղին Խերսոն այցելությունից հետո հրավիրել են այցելելու նաև Դոնբաս, Նովոռոսիա և Ռուսաստանի սահմանամերձ շրջաններ։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ջոլին Ուկրաինա է մուտք գործել pěշքով՝ առանց կառավարությանը տեղեկացնելու իր այցի մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան