Օրբանն ակնկալում է ռուս-ամերիկյան գագաթաժողով՝ Բուդապեշտում
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ենթադրում է, որ Բուդապեշտը կարող է ընդունել Ռուսաստանի և ԱՄՆ-ի խաղաղ հանդիպումը, և անհրաժեշտության դեպքում պատրաստ է հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Օրբանը պատասխանել է հունգարական լրագրողների հարցերին իր ինքնաթիռում, որը ուղևորվում էր Վաշինգտոն։ Նրան, մասնավորապես, հարցրել են, թե երբ է վերջին անգամ հեռախոսազրույց ունեցել Պուտինի հետ։ Վարչապետը պատասխանել է, որ դա եղել է հոկտեմբերի 17-ին՝ այն հայտարարությունից հետո, որ հնարավոր է հանդիպում կազմակերպվի Բուդապեշտում։ «Այնուհետ այդ անհրաժեշտությունը չի առաջացել, բայց եթե պետք լինի՝ իհարկե հեռախոսազրույց կունենամ»,- մեջբերում է MTI գործակալությունը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան