Քադաֆիի որդին ազատ է արձակվել․ Lebanon 24
Աշխարհ
Լիբիայի ազգային միասնության կառավարությունը նոյեմբերի 6-ին հայտարարել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի (1969–2011 թթ.) որդի Հաննիբալ Քադաֆիի ազատ արձակման մասին, որը 2015-ին ձերբակալվել էր Բեյրութում։
«Լիբանանի իշխանությունները ազատ են արձակել Մուամար Քադաֆիի որդուն՝ Հաննիբալ Քադաֆիին և հանել նրա երկրի սահմանափակման հրամանը», - նշվում է Lebanon 24 լրատվակայքի տարածած հայտարարության մեջ։
Նշվում է, որ լիբանանյան դատարանը որոշել է ազատել Հաննիբալ Քադաֆիին նախապես սահմանված 11 մլն դոլար գրավի դիմաց։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան