Թրամփի հետ հանդիպման ժամանակ մասնակիցներից մեկն ուշաթափվել է
Աշխարհ
Սպիտակ տունը ստիպված է եղել չեղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ անցկացվող միջոցառումը, քանի որ մասնակիցներից մեկն ուշաթափվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն ։
Միջադեպի պահին ելույթ էր ունենում Eli Lilly-ի գործադիր տնօրեն Դեյվիդ Ռիքսը: Նրա ետևում մեկ այլ դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Մայք Դաստարն էր, որը հանկարծ սկսել է հանդիպման ժամանակ ինչ-որ մեկին օգնել։
Ենթադրաբար, գիտակցությունը կորցրածը Novo Nordisk ի ներկայացուցիչ Գորդոն Ֆինդլեյն էր։ Միջադեպից անմիջապես հետո լրատվամիջոցների ներկայացուցիչներին խնդրեցին լքել Օվալաձև աշխատասենյակը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան