Սիրիայի նախագահ ալ-Շարաան պինդ տղա է, լավ լեզու եմ գտել նրա հետ․ Թրամփ
Աշխարհ
Մենք Սիրիայի նախագահի և ՆԳ նախարարի նկատմամբ պատժամիջոցները վերացրել ենք Թուրքիայի խնդրանքով, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Դա դժվար տարածաշրջան է, և Ահմեդ ալ-Շարաան պինդ տղա է, բայց ես շատ լավ լեզու եմ գտել նրա հետ և Սիրիայի հետ մեծ առաջընթաց է գրանցվել», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նշենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է վերացնել Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաայի և ներքին գործերի նախարար Անաս Խաթթաբի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: ԱՄՆ-ի կողմից առաջարկված բանաձևի օգտին քվեարկել է Անվտանգության խորհրդի 15 անդամ պետություններից 14-ը, իսկ Չինաստանը ձեռնպահ է մնացել, հաղորդում է Reuters-ը։
Գործակալությունը հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները մի քանի ամիս կոչ էր անում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին մեղմացնել Սիրիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան