Վրացական կողմը չպետք է վիրավորվի հայելու մեջ իր արտացոլանքից․ Ուկրաինայի ԱԳ նախարար
Աշխարհ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան պատասխանել է Վրաստանի այն պնդումներին, թե Ուկրաինան խոչընդոտում է ԵՄ–ին երկրի անդամակցությանը։
Ուկրաինայի արտգործնախարարությունը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում, հաղորդում է «Եվրոպական պրավդա»-ն։
Հինգշաբթի՝ նոյեմբերի 6-ին, Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին հայտարարել է, որ Ուկրաինան խոչընդոտներ է ստեղծում Վրաստանի համար՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին։
«Վրացական կողմը չպետք է վիրավորվի հայելու մեջ իր արտացոլանքից։ րաստանի՝ ԵՄ անդամակցության ճանապարհին վատ արդյունքների բոլոր պատճառները գտնվում են Թբիլիսիում, այլ ոչ թե Կիևում», - պատասխանել է ուկրաինացի նախարարը։
Սիբիգան հայտարարել է, որ Ուկրաինան վրաց ժողովրդի համար միայն մեկ բան է ցանկանում. «որ նրանք վերջապես իրականացնեն իրենց եվրոպական ձգտումները՝ չնայած ներկայիս կառավարության քաղաքականությանը»։
«Վրաստանը Եվրոպա է, այլ ոչ թե «Ռուսական աշխարհ», - հավելել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան