Չինաստանի ԱԳՆ-ն կոչով դիմել է Թրամփին
Աշխարհ
ԱՄՆ-ն պետք է էապես կրճատի իր միջուկային զինանոցը՝ ապամիջուկայնացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար։ Այս կերպ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները։ Նրա խոսքերը մեջբերում է Lenta-ն:
«ԱՄՆ-ն, լինելով աշխարհում խոշորագույն միջուկային զինանոց ունեցող պետություն, պետք է բարեխղճորեն կատարի միջուկային զինաթափման իր հատուկ և առաջնահերթ պարտավորությունները։
Հետագայում զգալիորեն և էապես կրճատի իր միջուկային զինանոցը, որպեսզի անհրաժեշտ պայմաններ ստեղծի համապարփակ և ամբողջական ապամիջուկայնացման հասնելու համար», - նշել է դիվանագետը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան