Ռուսական անօդաչու թռչող սարքերը մարտադաշտը դարձրել են թափանցիկ, իսկ ՆԱՏՕ-ն՝ խոցելի․ Focus
Աշխարհ
Ռուսական անօդաչու թռչող սարքերը մարտադաշտը դարձրել են «թափանցիկ»՝ սպառնալիք ներկայացնելով ՆԱՏՕ-ի և Արևմտյան Եվրոպայի երկրների համար: Գերմանացի ռազմական թղթակից Իբրահիմ Հաբերը այս մասին գրել է Focus-ի հոդվածում։
«Ռուսական անօդաչու թռչող սարքերը հիմնարար կերպով փոխել են հակամարտության բնույթը ընդմիշտ, քանի որ դրանք մարտադաշտը դարձնում են ավելի թափանցիկ», - ընդգծել է նա։
Իր խոսքերին ավելի հավաստիություն հաղորդելու համար ռազմական թղթակիցը պատմել է իր փորձի մասին, ով կանգնած է եղել ուկրաինական դիրքերում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարձակման ժամանակ: Նա ասել է, որ այդ ժամանակ պատրաստ էր զոհաբերել իր կյանքը։
Հաբերը ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի երկրները ներկայումս չունեն ժամանակակից անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիա, և որ ռազմաարդյունաբերական համալիրի զարգացումը «սխալ ուղղությամբ է» գնում։
«Մենք հիմա պատրաստ չենք պաշտպանվելու: Մենք չենք կարողանա դիմակայել հարյուրավոր ռուսական հեռահար անօդաչու թռչող սարքերի, որոնք թռչում են դեպի Արևմտյան Եվրոպա», - ընդգծել է նա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան