Նորվեգիայում Ռուսաստանի հետ պատերազմի պատրաստվելու նպատակով՝ շտաբային վարժանքներ են անցկացվել
Աշխարհ
Նորվեգիայում անցկացվել է Համատեղ արշավախմբային ուժերի (JEF) կոալիցիոն շտաբային վարժանք, որին մասնակցել են Բալթյան երկրների, Հյուսիսային Եվրոպայի և Միացյալ Թագավորության սպաներ։ Այս մասին հաղորդում է Politico-ն։
«Բրիտանական ռազմական ստրատեգները մեկնել են Բոդյո՝ փորձելու, թե ինչ կպատահի, եթե Ռուսաստանը որոշի թշնամաբար գործել», - նշվում է հոդվածում։
Վարժանքի սցենարի համաձայն՝ սպաները մարզվել են տարածաշրջանի երկրներից մեկում ռուսամետ բողոքի ցույցերին արձագանքելու համար։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին մասնակցել է վարժանքներին։
Պարբերականը նշում է, որ կոալիցիան ներկայումս չունի բավարար ուժ՝ հնարավոր սպառնալիքներին դիմակայելու համար, սակայն JEF-ի կարևորությունը կարող է աճել առաջիկա տարիներին՝ եվրոպական անվտանգության համակարգի նկատմամբ ԱՄՆ ուշադրության նվազման ֆոնին։ Կոալիցիոն բոլոր երկրները նաև ՆԱՏՕ-ի անդամ են։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան