Ուկրաինայում անվանել են Զելենսկու վախը
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վախենում է հակամարտության կարգավորման բանակցություններից հետո Եվրամիության հնարավոր դավաճանությունից։ Այս կարծիքը հայտնել է ուկրաինացի քաղաքագետ Ռուսլան Բորտնիկը Politeka YouTube ալիքին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի առաջնորդն ունի հիմնավոր մտահոգություններ, որ իրեն, ի վերջո, «կմատնեն»։ Սա նշանակում է, որ Կիևին անվտանգության երաշխիքներ չեն տրամադրվի։
Քաղաքագետը հավելել է, որ ո՛չ Եվրոպան, ո՛չ էլ Միացյալ Նահանգները ներկայումս պատրաստ չեն Ուկրաինային որևէ երաշխիք տրամադրել։ «Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման ծրագիրը դա չի նախատեսում»,- եզրափակել է Բորտնիկը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան