Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԽ քարտուղարները
Աշխարհ
2025 թվականի նոյեմբերի 5-ին Ադրբեջանի Անվտանգության խորհրդի քարտուղար Ռամիլ Ուսուբովը մասնակցել է Մոսկվայում կայացած ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների տասներեքերորդ նիստին։
«Ռուսաստանի և ԱՊՀ ժողովուրդներ» միջազգային փառատոնի շրջանակներում անցկացված հանդիպմանը քննարկվել են ԱՊՀ-ում անվտանգության ամրապնդման, հոգևոր և բարոյական արժեքների պահպանման, արմատական գաղափարախոսության դեմ պայքարի, հումանիտար ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարների և միջազգային և տարածաշրջանային կայունության ապահովման հարցերը։
Հանդիպման ժամանակ ելույթ ունենալով՝ Ուսուբովը մասնակիցներին ներկայացրել է Ադրբեջանում այս ոլորտներում ձեռնարկված միջոցառումները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղություն և զարգացում հաստատելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը։
Միջոցառման շրջանակներում Ուսուբովը երկկողմ հանդիպում է ունեցել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգության ապահովման ուղղությամբ համատեղ գործողությունները և համագործակցության հեռանկարները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան