«Հայկական ժամանակ». օդ հայրենի
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. ««Ֆլայ Դուբայ» ավիաընկերության Դուբայ-Երևան չվերթի ինքնաթիռը երեկ շուրջ երեք ժամ պտույտներ է գործել Հայաստանի օդային տարածքում՝ թանձր մառախուղի պատճառով չկարողանալով վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Օդանավին հաջողվել է վայրէջք կատարել մառախուղի որոշակի նոսրացումից հետո, ժամը 13.15-ի սահմաններում, մինչդեռ նախատեսված վայրէջքը 10.10-ին էր: Ուղևորներից մեկը մեզ տեղեկացրեց, որ, չնայած որոշակի լարվածությանը, ուղևորները ընդհանուր առմամբ զսպվածություն են դրսևորել: Նրանց ասվել է, որ եթե հնարավոր վերջին ժամկետում չկարողանան վայրէջք կատարել Երևանում, կփորձեն իջնել Գյումրիում, եթե ոչ՝ Թբիլիսիում: Ի վերջո, ամեն ինչ բարեհաջող է անցել, և օդանավը վայրէջք է կատարել «Զվարթնոցում»: Միակ խնդիրը, որին այս ընթացքում բախվել են ուղևորները, օդանավի զուգարաններում տեխնիկական ջրի սպառումն է եղել: «Զվարթնոց» օդանավակայանից, ի դեպ, մեզ հայտնեցին, որ ուրիշ չվերթեր նման վիճակում չեն հայտնվել, որովհետև այդ ժամերին այլ վայրէջքներ նախատեսված չեն եղել»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ