Բուդապեշտում հնարավոր է Թրամփ-Պուտին հանդիպում․ կողմերը շարունակում են քննարկումները
Աշխարհ
Բուդապեշտում ռուս-ամերիկյան գագաթնաժողով անցկացնելու հնարավորությունը շարունակում է քննարկվել: Այս մասին հայտարարել է ԱՄՆ աշխատակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը՝ Սպիտակ տանը Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ հանդիպման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս:
«Մենք խոսում ենք այդ մասին։ Ավելի ուշ կհայտնենք այդ հանդիպումների վերաբերյալ։ Մենք այդ մասին քննարկեցինք Վիկտոր Օրբանի հետ, նա հասկանում է Պուտինին, շատ լավ է նրան ճանաչում», -նշել է ամերիկացի առաջնորդը։
«Վիկտորը հավատում է, որ մենք կհասնենք այս պատերազմի ավարտին մոտ ապագայում», - ընդգծել է Թրամփը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան