Դաղստանում վթարված ուղղաթիռի զոհերի թիվը հասել է հինգի
Աշխարհ
Դաղստանի Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ «Կա-226» տիպի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել է հինգ մարդ։
Ուղղաթիռը կործանվել է նոյեմբերի 7-ին։ Այն ուղևորվում էր Կիզլյար քաղաքից դեպի «Արևային ափ» հանգստավայր։ «Կա-226»-ը տեղափոխում էր Կիզլյարի էլեկտրամեխանիկական գործարանի աշխատակիցներին։ Ընդհանուր առմամբ օդանավում եղել է յոթ մարդ։
Ուղղաթիռն ընկել է Աչի-Սու գյուղում գտնվող կառուցվող հյուրատան վրա, որտեղ այդ պահին մարդիկ չեն եղել։ Կիզլյարի ղեկավար Ալեքսանդր Շուվալովի խոսքով՝ վթարի հիմնական պատճառը շարժիչի բռնկումն է եղել։
Ավելի վաղ հաղորդվել էր չորս զոհի և երեք տուժածի մասին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան