Քննարկվել են ՀՀ-ի և Չեխիայի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները բարձր տեխնոլոգիաների և պաշտպանական արդյունաբերության ոլորտներում
Հայաստան
Նոյեմբերի 7-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանն ընդունել է Չեխիայի Հանրապետության պաշտպանության նախարարության Պաշտպանական քաղաքականության վարչության պետ Մարտին Ռիեգլի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության հնարավոր ուղղությունները բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական արդյունաբերության, գիտահետազոտական և կրթական ոլորտներում:
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային փորձի փոխանակման, համատեղ գիտատեխնիկական ծրագրերի իրականացման և ռազմարդյունաբերական ոլորտում hամագործակցության հնարավորություններին։



















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)