ԱՄՆ-ն վերացրել է Ռուսաստանից Հունգարիա մատակարարվող նավթի նկատմամբ սահմանված պատժամիջոցները. Օրբան
Աշխարհ
ԱՄՆ իշխանությունները լիովին չեղարկել են Հունգարիայի նկատմամբ պատժամիջոցները՝ Ռուսաստանից «Թուրքական հոսք» և «Դրուժբա» խողովակաշարերով էներգակիրների մատակարարման համար, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք «Թուրքական հոսք» և «Դրուժբա» նավթատարի համար պատժամիջոցներից լիովին ազատում ենք ստացել», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ։
Հունգարիայի ղեկավարի խոսքով՝ Հունգարիայի համար ռուսական նավթի և գազի գինը չի բարձրանա, և այդ խողովակաշարերով ներմուծումը այլևս չի սահմանափակվի։ Ավելին, Օրբանը ընդգծել է, որ այս ազատումը ուժի մեջ կլինի անորոշ ժամանակով։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը