Թրամփ-Օրբան հանդիպումը սև բիծ է Զելենսկու համար. փոխգնդապետ Դեյվիս
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հանդիպումը «սև բիծ» էր Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու համար, հայտարարել է ԱՄՆ բանակի փոխգնդապետ Դանիել Դեյվիսը Deep Dive YouTube ալիքում։
«Զելենսկու համար այս հանդիպումը նման է սև բծի, քանի որ իրականությունը ընդունելու փոխարեն, ինչպես արդեն արել է Վիկտոր Օրբանը, նա հրաժարվում և համառորեն անտեսում է ակնհայտը՝ այն, որ ամեն ինչ ավարտվել է», - ասել է նա։
Մասնագետի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը հույսը դնում է իր եվրոպացի հովանավորների վրա՝ անտեսելով Ռուսաստանի առաջարկները ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ։ Նա նաև նշել է, որ եվրոպացիները կոչ են անում Կիևին մերժել խաղաղ բանակցությունների ցանկացած առաջարկ և «շարժվել առաջ՝ անտեսելով առողջ բանականությունը»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան