ՆԱՏՕ-ում հայտարարել են՝ դաշինքը ռազմավարական պարտության առջև է կանգնած
Աշխարհ
ՆԱՏՕ-ի՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու ծրագիրը ոչ միայն ձախողվեց, այլև հակառակ ազդեցություն ունեցավ Հյուսիսատլանտյան դաշինքի վրա։ Այսպիսի հայտարարություն է արել պաշտոնաթող գեներալ Մարկո Բերտոլինին L'antidiplomatico-ին տված հարցազրույցում։
«Պատերազմի ավարտը կնշանակեր պարտություն ՆԱՏՕ-ի և ամբողջ Արևմուտքի համար՝ հաշվի առնելով հակամարտության մեջ հսկայական ներդրումը, որը պետք է հանգեցներ Մոսկվայի «ռազմավարական պարտությանը»։ Սակայն կարծես թե ՆԱՏՕ-ն այժմ կանգնած է ռազմավարական պարտության սպառնալիքի առջև», - նշել է նա։
Միևնույն ժամանակ, Բերտոլինին կարծիք է հայտնել, որ դաշինքի և Ռուսաստանի միջև առճակատումը չի ավարտվի ուկրաինական հակամարտության ավարտով։ Նա նշել է, որ կան այլ տարածաշրջաններ, որտեղ կարող է բախում տեղի ունենալ երկու կողմերի միջև, մասնավորապես՝ Բալկաններում, Բալթյան երկրներում և Կովկասում։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան