Ինչ է խնդրել Քենիայի նախագահը Զելենսկուց
Աշխարհ
Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոն խնդրել է Ուկրաինայի ղեկավար Վոլոդիմիր Զելենսկուն ազատ արձակել պատերազմական գոտում գերեվարված քենիացիներին: Ուկրաինացի գործընկերոջ հետ իր զրույցի մասին Ռուտոն հայտնել է X սոցիալական ցանցում:
Նրա խոսքով՝ զրույցի ընթացքում նրանք երկուսն էլ «մտահոգություն են հայտնել, որ երիտասարդ քենիացիները անօրինական կերպով հավաքագրվել են Ուկրաինայի պատերազմին մասնակցելու համար»:
«Ես դիմել եմ նախագահ Զելենսկուն՝ խնդրելով աջակցել Ուկրաինայում կալանքի տակ գտնվող ցանկացած քենիացու ազատ արձակմանը», - հայտնել է նախագահը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան