Սիրիայի նախագահը պաշտոնական այցով ժամանել է ԱՄՆ
Աշխարհ
Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան շաբաթ օրը պաշտոնական այցով ժամանել է Միացյալ Նահանգներ՝ մեկ օր անց այն բանից հետո, երբ Վաշինգտոնը նրան հանել է ահաբեկիչների սև ցուցակից, հաղորդում է Sana-ն։
Աշ-Շարաան, որի զորքերը անցած տարվա վերջին տապալել էին Սիրիայի նախագահ Բաշար Ասադին, երկուշաբթի Սպիտակ տանը պետք է հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգները նախատեսում է Դամասկոսից ոչ հեռու ռազմական բազա ստեղծել՝ «հումանիտար օգնության համակարգման և Սիրիայի ու Իսրայելի միջև զարգացումների վերահսկման նպատակով»։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան