Արդյո՞ք Եվրամիությունը կաջակցի ԱՄՆ-ի հնարավոր գործողությանը Վենեսուելայի դեմ
Աշխարհ
Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հրաժարվել է մեկնաբանել իր անմիջական ղեկավար՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԵՄ առաջատար երկրների ղեկավարների բացակայությունը Կոլումբիայում կայացած ԵՄ-CELAC գագաթնաժողովից՝ առաջարկելով գագաթնաժողովի մասնակիցներին շնորհակալ լինել ներկա գտնվող եվրոպացի քաղաքական գործիչներին: Նա այս մասին ասել է լրագրողներին՝ գագաթնաժողովին ժամանելուն պես:
«Պետք է հարցնեք նրանց, ովքեր չեն եկել։ Բայց, ինչպես ասում են, եկեք շնորհակալ լինենք նրանց, ովքեր եկել են», - ասել էր Կալլասը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու են ֆոն դեր Լեյենը և ԵՄ որոշ առաջատար պետությունների ղեկավարներ հրաժարվել մեկնել Կոլումբիա։
Նա նաև խուսափել էլ ուղիղ պատասխանից այն հարցին, թե արդյոք ԵՄ-ն կաջակցի Վենեսուելայի դեմ ԱՄՆ հնարավոր գործողությանը՝ նշելով. «ԵՄ դիրքորոշումը շատ պարզ է։ Միջազգային իրավունքի համաձայն՝ ուժը կարող է կիրառվել միայն ինքնապաշտպանության նպատակով կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի համաձայն»։ ԵՄ-ն այս դիրքորոշումը հայտնել է տասնամյակներ շարունակ, բայց երբեք չի դատապարտել դրա հիման վրա ԱՄՆ ռազմական գործողությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան