ԱՄՆ-ում ուղղաթիռ է կործանվել
Աշխարհ
ԱՄՆ Թենեսի նահանգում վթարի է ենթարկվել բժշկական ուղղաթիռ, որը տեղափոխում էր անձնակազմի երեք անդամի: Վանդերբիլտի համալսարանի բժշկական կենտրոնի (VMU) Vanderbilt LifeFlight օդային շտապօգնության ծառայությունը վթարի մասին հայտնել է Facebook-ում։
«Vanderbilt LifeFlight ուղղաթիռը այսօր կեսօրին վթարի է ենթարկվել Թենեսիի Ուիլսոն շրջանում», - ասվում է հայտարարության մեջ։
Ծառայության տվյալներով՝ Լիբանան քաղաքի մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ, ևս երկուսը վիրավորվել են։ Վիրավորները ներկայումս գտնվում են ծանր վիճակում և բուժում են ստանում Վանդերբիլտի համալսարանական հիվանդանոցում։
Vanderbilt LifeFlight-ը պարզաբանել է, որ միջադեպի պահին ինքնաթիռում հիվանդներ չեն եղել։


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն