ՀԱՄԱՍ-ը պատրաստ է դուրս բերել իր ուժերը Գազայի՝ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող շրջաններից
Աշխարհ
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը միջնորդներին տեղեկացրել է, որ պատրաստ է դուրս բերել իր մարտիկներին Գազայի հատվածի՝ Իսրայելի վերահսկողության տակ գտնվող տարածքներից, «Al Jazeera »-ին ասել է ՀԱՄԱՍ-ի խոսնակ Իսմայիլ Ռադվանը։
Հրատարակությունը նշում է, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկները պլանավորում են լքել «դեղին գծի» սահմանազատման գոտին, որտեղ իսրայելական զորքերը նահանջել են հրադադարի համաձայնագրի համաձայն։
Ավելի վաղ Ալժիրում արմատական պաղեստինյան «Համաս» շարժման ներկայացուցիչ Յուսեֆ Համդանը հայտարարել էր , որ Իսրայելի կառավարության հաշվարկները, թե Ռաֆահի (Գազայի հատվածի հարավային մաս) թունելներում թաքնված «Ալ-Քասամի բրիգադների» (ՀԱՄԱՍ-ի ռազմական թև) մարտիկները կհանձնվեն, չեն իրականանա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան