«Հրապարակ». «Ժողովուրդն է որոշում՝ ում դուրս գցի»
Հայկական Մամուլ
Թերթը գրում է. «Թիվ 16 ընտրատարածքից մեծամասնականով ընտրված ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ստեփանյանը կրկին առաջադրվելու է նույն ընտրատարածքից: Երեկ նա մեր թղթակցին հայտնել է, որ դա և իր ցանկությամբ է, և կուսակցությունում է իր հարցը քննարկվել: Այս ընտրատարածքում ՀՀԿ-ն առաջադրելու է վերջերս քաղաքական գործընթացներին ներքաշված, բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանին: Ի դեպ, վերջինիս վրա է դրված Մասիսի շրջանից ՀՀԿ-ի համար ձայներ հավաքելու պարտականությունը: «Թող դնի, ճանաչում եմ իրեն, բայց մտահոգություն չունեմ: Ժողովուրդն է որոշում, ժողովուրդն է ընտրելու, ժողովուրդն է որոշում՝ ում դուրս գցի», - երեկ մեր թղթակցին Մուրադյանի առաջադրման վերաբերյալ հայտնել է Ստեփանյանը»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ